ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News
Կառավարությունները ձախողում են կորոնավիրուսով վարակված մարդկանց հետ շփվող բուժաշխատողների վարակման և մահացության դեպքերը վերահսկումը և գրանցումը: Այս մասին հայտնում է CNN-ը։
Ըստ Բուժքույրերի միջազգային խորհրդի (ICN), որպես արդյունք ցուցանիշները զգալիորեն թերագնահատվում են:
«30 երկրից ստացված տվյալների համաձայն՝ առնվազն 90 000 բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով, ավելի քան 260 բուժքույր մահացել է», -ասված է հայտարարության մեջ:
Սակայն կառավարությունները հստակ չեն կարող ասել վարակված և մահացած բուժաշխատողների թիվը, քանի որ տվյալներ չեն հավաքում: