ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News
Ամերիկացի երգչուհի Pink-ն ասել է, որ իր մոտ կորոնավիրուս է հաստատվել և որ COVID-19-ի համաճարակաի դեմ պայքարին մեկ մլն դոլար է փոխանցել։
«Երկու շաբաթ առաջ իմ երեքամյա որդու՝ Ջեյմսոնի և ինձ մոտ կորոնավիրուսի ախտանիշներ հայտնվեցին։ Իմ թեստի արդյունքները դրական էի»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին իր Twitter-ում գրել է Pink-ը։
Ըստ նրա՝ կորոնյավիրուսի հաստատվելուց հետո, իր ընտանիքի անդամները 2 շաբաթ մնացել են տանն ու հետևել բժշկի ցուցումներին։
«Մի քանի օր առաջ մենք կրկնակի թեստ արեցինք, և բարեբախտաբար, արդյունքը բացասական է»,- գրել է երգչուհին։