ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում: Մարտի 28-ին ՌԴ-ից վերադարձած և ինքնամեկուսացված 66-ամյա մի տղամարդ՝ կարծելով, թե կորոնավիրուսով է վարակվել, քացախաթթվի էսենցիա է խմել, ինչից հետո տեղափոխվել է Գյումրի ԲԿ: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են բժշկական կենտրոնից։
Տղամարդը Գյումրի ԲԿ է տեղափոխվել առավոտյան, օգնություն ստանալուց հետո տեղափոխվել է Երևան թունաբանության հիվանդանոց՝ մասնագիտական բուժում ստանալու:
Ինքնասպանության փորձ կատարած անձը Հայաստան է վերադարձել կնոջ մահվան մեկ տարին նշելու համար: Մարտի 28-ից տանը ինքնամեկուսացված է եղել: Երեկ լրացել է նրա ինքնամեկուսացման 13-րդ օրը: