ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News
Մայիսի 6-ին՝ ժամը 10։21-ին, ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ մեկնել է Հրազդան գետում և մոտակայքում որոնողական աշխատանքները շարունակելու:
Փրկարարները և ոստիկանության աշխատակիցներն Աղբյուրակի ջրամբարում, Հրազդան գետում և մոտակայքում իրականացրել են որոնողական աշխատանքներ, որոնք ավարտվել է անարդյունք:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին՝ ժամը 08:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի բնակիչ Ծաղիկ Զ.-ն (ծնված 1945 թ.) երկու օր առաջ դուրս է եկել տնից և չի վերադարձել:
Որոնողական աշխատանքներում ներգրավվել են ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և հատուկ ջրափրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:
Ջրափրկարարները և ոստիկանության աշխատակիցները Հրազդան գետում և մոտակայքում (մոտ 9 կմ) իրականացրել են որոնողական աշխատանքներ, որը ժամը 17:00-ին դադարեցվել է անարդյունք:
Մայիսի 5-ին, ժամը 10:15-ին ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ վերսկսել է որոնողական աշխատանքները, որը ժամը 17:58-ին ավարտվել է անարդյունք: