ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News
Ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի Moderna ընկերության ստեղծված՝ կորոնավիրուսի պատվաստանյութը հավանության է արժանացել ԱՄՆ Սննդի և դեղորայքի վերահսկողության վարչության (FDA) կողմից ուսումնասիրության երկրորդ փուլն անցնելու համար: Այս մասին տեղեկացնում է CNN-ը,։
Ակնկալվում է, որ փորձարկումների երկրորդ փուլը կսկվի առաջիկայում։ Այս մասին ասված է ընկերության հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ խոսքը mRNA-1273 անվանումն ստացած պատվաստանյութի մասին է, որն առաջինն է ԱՄՆ-ում, որը կլինիկական փորձարկումների է ենթարկվել:
Ընկերությունը տեղեկացրել է, որ ավարտին է հասցվում արձանագրության կազմումը փորձարկումների երրորդ փուլի համար, որը մեկնարկելու է վաղ ամռանը: