ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Moderna Therapeutics բիոտեխնոլոգիական ընկերությունը առաքել է կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին խմբաքանակները: Ընկերության համահիմնադիրն ու նախագահը հայազգի Նուբար Աֆեյանն է։
Time-ի տեղեկություններով՝ պատվաստանյութը ստեղծվել է 42 օրվա ընթացքում։ Առաջին սրվակներն ուղարկվել են ԱՄՆ-ի Ալերգիկ և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտ (NIAID), որը նախատեսում է ապրիլին մարդկանց թեստավորման համար պատրաստել պատվաստանյութեր։
Առողջության ազգային ինստիտուտի գիտնականները նաև սկսել են փորձարկել էբոլայով վարակված հիվանդների համար հակավիրուսային դեղամիջոցը։ Այս պատվաստանյութն առաջինն է, որ անցնելու է փորձարկման փուլ։ Կամավորը Diamond Princess նավում կորոնավիրուսով վարակված ուղևորն է։ Ուսումնասիրությանը կմասնակցեն նաև COVID-19-ով ախտորոշված այն անձինք, որոնք հոսպիտալացվել են:
Նշենք նաև, որ Նուբար Աֆեյանը 2015 թվականին Ռուբեն Վարդանյանի և Վարդան Գրեգորյանի հետ մասնակցել է «100 կյանք» մարդասիրական նախաձեռնության հիմնմանը։