ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News
ԱՀ տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Արցախի պարետի որոշմամբ, Շահումյանի շրջանի որոշ գյուղերում կիրառվում են սահմանափակումներ:
Մասնավորապես, արգելվում է անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը, բացառությամբ անհրաժեշտ ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով անձանց տեղաշարժի և Քարվաճառ-Նոր Վերինաշեն-Մարտակերտ ավտոճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության: