ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News
Պոլսո հայոց պատրիարքարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Թուրքիայում հայկական եկեղեցու դուռը հրկիզելու փորձ է արվել: Գրառումը՝ ստորև.
«Ցավալի դեպք է տեղի ունեցել մայիսի 8-ի վաղ առավոտյան Բաքըրգյուղի Ծնունդ Ս. Աստվածածնի Եկեղեցու փողոցի դռան առջև։ Անծանոթ մեկը փորձել է հրկիզել Եկեղեցու արտաքին դուռը ու դիմել փախուստի։ Եկեղեցու Թաղային խորհուրդը դիմել է Ապահովության տնօրինությանը։ Մինչ Եկեղեցու հոգևոր հովիվը տեղյակ կպահեր Պատրիարքական Աթոռը, արդեն Ստամբուլի ապահովության ընդհանուր Տնօրենի օգնականը կապ է հեստատել Աթոռի հետ և հայտնել իր ափսոսանքը տեղի ունեցածի համար և շեշտել, թե հանցագործը մոտ օրերս կձերբակալվի:
Մեր Դիվանի կողմից կատարված պրպտումների համաձայն՝ ո՛չ Եկեղեցու, ո՛չ համալիրի մեջ որևէ վնաս չի եղել:
Ստամբուլի Կուսակալության, Մամլո ու Հանրային հարաբերությունների տնօրինության հաղորդագրության համաձայն, կասկածելի անձը արդեն ձերբակալվել է երեկոյան ժամերին. Հետաքննությունը շարունակվում է»: