ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.
«Նախորդ հարյուրամյակի ընթացքում հայ ժողովուրդն իր հերոսական պատմությունն է կերտել՝ մարտնչելով թշնամիների դեմ՝
հանուն խաղաղության, համամարդկային լավագույն արժեքների, հանուն հզոր համայն Հայության Հայրենիքի:
Մեր սրտերը բաբախում են հպարտությամբ, արժանի՛ լինենք հարյուր հազարավոր փառապանծ մարտիկներին՝ Հայրենական մեծ
պատրերազմից մինչև Արցախյան հերոսամարտ:
Թող երկինքը միշտ խաղաղ լինի բոլորիս համար»: