ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News
ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստը, որը նախորդ շաբաթ տեղի ունեցած միջադեպի պատճառով չէր սպառվել:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկա չէ նիստին, մասնակցում են միայն «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները:
Հիեցնենք, որ նախորդ շաբաթ ԱԺ նիստի ժամանակ միջադեպ էր գրանցվել: ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի արձագանքից հետո լեզվակռիվ էր սկսվել, որը վերաճել էր ծեծկռտուքի։ Սասուն Միքայելյանը հարվածել էր Էդմոն Մարուքյանին: Վեջինս էլ հայտարարել էր, որ իրավճակի քաղաքական գնահատական է ակնկալում, որից հետո կքննարկեն նիստին մասնակցելու անհրաժեշտությունը: