«Արթիկ» ՔԿՀ-ում փորձել են ներնետման միջոցով 6 հեռախոս, քարտեր, արգելված իրեր փոխանցել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

արթիկ

2020 թվականի մայիսի 9-ին՝ ժամը 22:40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը դիտաշտարակից շարժ և ներնետվող առարկա է նկատել հիմնարկի տեղամասերից մեկի քողարկող պատի դրսի հատվածում: Այս մասին տեղեկացնում է ԱՆ քրեակատարողական ծառայությունը:



Վերջինիս արագ արձագանքման և հիմնարկի ծառայողների կողմից ձեռնարկված անհապաղ միջոցառումների արդյունքում վերոնշյալ տեղամասի ներսի և դրսի հատվածներում հայտնաբերվել են պոլիէթիլենային մեկական տարաներ:



Զննությամբ տարաներում հայտնաբերվել են քողարկված 6 բջջային հեռախոս, ականջակալ, բաժանորդային քարտեր, USB և լիցքավորման լարեր:



Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: