«Արթիկ» ՔԿՀ-ում կանխվել է արգելված իրերի փոխանցումը․ քաղաքացին ենթարկվել է պատասխանատվության

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

.

Մարտի 12-ին՝ ժամը 04։20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները ծառայություն իրականացնելիս հիմնարկի պարսպի մոտ նկատել են քաղաքացու, որը ինչ-որ փաթեթ է ներնետել պարսպից ներս։ Հայտնում են ՔԿԾ-ին:

Ծառայողներն անմիջապես զննել են նշված հատվածը և հայտնաբերել ներնետված փաթեթը, որում առկա են եղել պլաստմասե շշի մեջ սպունգով փաթեթավորված 3 բջջային հեռախոս, wi-fi սարք և լիցքավորման լար։

Ներնետում կատարած քաղաքացին ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Քրեակատարողական ծառայությունը կոչ է անում քաղաքացիներին պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից։

--00--ԱՀ