ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News
Ապրիլի վերջում կորոնավիրուսով վարակված ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինիը բուժումը հիվանդանոցում շարունակում է։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ ասել է խոսնակ Բորիս Բելյակովը։
«Բժիշկները դրական դինամիկա են նկատում նրա մոտ»,- ասել է խոսնակը։
Բելյակովը նշել է, որ կառավարության ղեկավարը շարունակում է աշխատել հեռավար ռեժիմում։
«Գործընկերների հետ տեսակոնֆերանսի և հեռախոսակապի միջոցով անցկացնում է օնլայն հանդիպումներ։ Մշտական կապի մեջ է նախագահի հետ»,- հավելել է խոսնակը։