ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ իր մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է TAСС-ը:
Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար կլինի Բելոուսովը։
Իր հերթին ՌԴ նախագահը Միշուստինին մաղթել է շուտափույթ ապաքինում. «Ես Ձեզ առողջություն եմ մաղթում: Կարծում եմ՝ կմնաք նույն լավ մարզավիճակում, կշարունակեք մասնակցել քաղաքացիների աջակցության վերաբերյալ որոշումների մշակմանը»։