ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը մայիսի 15-ին հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն՝ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի առթիվ բացատրություններ տալու։ Այս մասին պատգամավորը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Այսօր հրավիրվել էի ՀՔԾ՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասով բացատրություն տալու համար»,-գրել է Մանուկյանը։
Հիշեցնենք՝ մայիսի 8-ին ԱԺ-ում ծեծկռտուք էր տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև, որին միջամտել էին ԱԺ մյուս պատգամավորները: