ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 16-ին, առցանց ասուլիսի ժամանակ անդրադարձավ վեթինգի վերաբերյալ քննադատություններին։ Ասուլիսի ընթացքում վարչապետի մոտ ծիծաղ առաջացրեց խորովածի վերաբերյալ համեմատությունը․
«Այն երկրներում, որտեղ արմատական վեթինգ են իրականացրել, գերանդին վերցրել և հնձել են բոլորին, դա տևել է 4 կամ 5 տարի։ Ժողովո՛ւրդ, եկեք էդ խորովածի էրեսը չվառենք, մեջը հում չթողնենք, խորովածը նորմալ․․․օպերատորները սոված են, ժպտացին, դրա համար ես էլ ծիծաղեցի»։