ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News
Պայմանավորվել ենք «Միասնական հայրենիք» կուսակցության և «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչներից ձևավորել աշխատանքային խումբ, որը կմշակի երկուստեք ընդունելի և կիրառելի համագործակցության ծրագիր: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Հարգելի ՛ հայրենակիցներ
Ինչպես գիտեք, օրեր առաջ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ հանդիպման ժամանակ քննարկել էինք քաղաքական առաջիկա համագործակցության հնարավորությունները:
Պայմանավորվածության համաձայն՝ այսօր հերթական հանդիպումն ենք ունեցել արդեն ընդլայնված կազմով: Կարևորելով ծրագրային հիմնադրույթների համադրման միջոցով քաղաքական փոխգործակցության օրակարգի մշակումը՝ պայմանավորվել ենք «Միասնական հայրենիք» կուսակցության և «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչներից ձևավորել աշխատանքային խումբ, որը կմշակի երկուստեք ընդունելի և կիրառելի համագործակցության ծրագիր»: