ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News
Իտալիան հունիսի 3-ից կչեղարկի երկիր մուտքի և ելքի սահմանափակումները՝ Եվրամիության տարածքում ճանապարհորդելու համար։ Այս մասին ասել է արտգործնախարար Լուիջի Դի Մայոն:
Աղբյուրի հաղորդմամբ անցած գիշեր Իտալիայի Նախարարների խորհուրդը, հայտարարեց երկրում և արտերիր տեղաշարժման արգելքի վերացման մասին:
Արտերկրյա ճանապարհորդության դեպքում մենք խոսքը երկշաբաթյա կարանտինի մասին է, որն այժմ կամընտիր է լինելու:
«Հունիսի 3-ից հնարավոր կլինի տեղաշարժվել ամբողջ երկրում՝ մի տարածաշրջանից մյուսը: Եվ հունիսի 3-ից հնարավոր կլինի նաև մեկնել ԵՄ անդամ երկրներ», – գրել է Դի Մայոն իր Facebook-ում: