ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News
Այսօրվանից Երևանի հանրային տրանսպորտը վերսկսում է աշխատանքը հատուկ ռեժիմով: Տրանսպորտային միջոցում պարտադիր պետք է գտնվել դիմակով: Արգելվում է նաև վերգետնյա տրանսպորտում կանգնած ուղևորներ տեղափոխելը՝ բացառությամբ տրոլեյբուսների։
Այդ մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանը: