ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News
«Շիրակի մարզում կորոնավիրուսից առողջացածների թիվը 91 է, անցած երկու օրերին Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից դուրս է գրվել 27 քաղաքացի»։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
«Մայիսի 18-ի դրությամբ ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 45 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 38-ը Շիրակի մարզի բնակիչ է։ 26 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում: Հիվանդության անախտանիշ ընթաքով 62 պացիենտներ տեղափոխվել են հյուրանոցներ»,- ասված է հաղորդագրությունում։