Աֆրիկայում ավելի քան 75 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

աֆրիկակորոնա

Աֆրիկայում ավելի քան 75 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով, զոհերի թիվը գերազանցել է 2,5 հազարը: Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային ներկայացուցչությունը, փոխանցում է РиаНовости-ն:



ԱՀԿ-ի տվյալներով՝ Աֆրիկայում կորոնավիրուսից ապաքինվել է ավելի քան 27 հազար մարդ:



Ամենից շատ վարակման դեպքեր գրանցվել են Հարավաֆրիկյան Հանրապետությունում (12 379), Եգիպտոսում (10 829), Մարոկկոյում (6593), Ալժիրում (6442), Գանայում (5530) և Նիգերիայում (5162): Կորոնավիրուսից ամենից շատ մահվան ելքեր են գրանցվել Եգիպտոսում (571) և Ալժիրում (529):