ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News
Արցախի Հանրապետության ոստիկանության պետ Լևոն Մնացականյանն ազատվել է աշխատանքից: Այդ մասին ոստիկանությունում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ ստորագրել է համապատասխան հրամանագիրը։
Լևոն Մնացականյանին կփոխարինի Աշոտ Հակոբջանյանը, որը զբաղեցնում էր ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը:
Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ ևս մեկ որոշում է ստորագրել, որի համաձայն՝ նոր ոստիկանապետին շնորհվել է գեներալ-մայորի կոչում։