ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց, որ Սամվել Սերգեյի Շահրամանյանն ազատվել է ԱՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնից և նշանակվել Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարի պաշտոնում։
Գեներալ-մայոր Կամո Աբգարի Աղաջանյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն՝ ազատվելով ԱՀ ոստիկանապետի տեղակալի պաշտոնից։