ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News
Ազգային ժողովը հունիսի 3-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նախագծին կողմ քվեարկեց 82 պատգամավոր, դեմ՝ 17-ը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չքվեարկեց։
Ըստ նախագծի նոր դրույթի՝ խորհրդարանի կողմից արդեն նշանակված հանրաքվեի մասին որոշումը չեղարկելու ինստիտուտ է ներդրվում, ինչը Խորհրդարանին թույլ կտա մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտը հանրաքվեն չեղարկելու մասին որոշում կայացնել։