ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 4, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է, որ հունիսի 3-ին հետազոտություն են անցել ինքը, կինը և ավագ դուստրը՝ Մարիամը, և պարզվել է՝ թոքաբորբ չունեն, միայն հոդերն են ցավում: Փոքր աղջիկները վաղը՝ հունիսի 5-ին, կհետազոտվեն:
Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է, որ երկրում, հնարավոր է, 20-25-30 հազար իր նման ասիմպտոմ վարակակիր կա, որոնք չգիտեն, որ վարակված են: Ուստի կոչ է արել բոլորին վերաբերվել որպես պոտենցիալ վարակակրի և կիրառել կանխարգելիչ միջոցներ:
Փաշինյանը նաև հայտարարել է, որ Հայաստանում պետք է սկսել հակահամաճարակային շարժում, որի համար նախատեսված է 3 կետ.
- Մարդ ինքը պետք է պահի հակահամաճարակային պայմանները,
- Ուրիշներից պահանջի պահպանել հակահամաճարակային կանոնները,
- Հակահամաճարակային դեպքերը հրապարակի սոցիալական ցանցի իր էջում:
Ըստ վարչապետի՝ նաև հակամոնիտորինգային խումբ է ձևավորվելու, որը պետք է հետևի սոցցանցերի գրառումներին:
Առավել մանրամասն՝ ստորև ներկայացվող տեսանյութում: