ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News
Այսօր Լիտվայի կառավարությունը որոշել է Հայաստան ուղարկել բժշկական թիմ և փորձագետներ՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին աջակցելու նպատակով։ Այդ մասին հայտնում է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսը՝ թվիթերյան իր միկրոբլոգում:
«Մենք շարունակում ենք կանգնել մեր հայ բարեկամների կողքին»,- նշել է Լիտվայի ԱԳ նախարարը:
Իր հերթին, Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Լիտվայի կառավարությանը՝ նշելով, որ որոշումը խիստ կարևոր էր և ժամանակին։
--0-- ՍՊ