ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News
Հունաստանի Աթոս լեռան անտառներում ուժեղ հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Հունաստանի հրշեջ ծառայությունը հունիսի 12-ի երեկոյան հայտնել է, որ հրդեհ է բռնկվել Աթոս լեռան հյուսիսային ծայրամասի անտառային գոտում:
Այնտեղ անմիջապես 59 հրշեջ և 20 հրշեջ մեքենա է ուղարկվել, երեք ինքնաթիռ և մեկ ուղղաթիռ: Մութն ընկնելուն պես թռիչքները դադարեցվել են: Չնայած կրակը վերահսկել չի հաջողվում, այն հեռու է Հիլանդար վանքից:
«Ամենայն հավանականությամբ հրդեհի պատճառը կայծակի հարվածն է»,-ասվում է հաղորդագրությունում:
Այնտեղ անմիջապես 50 հրշեջ և 20 հրշեջ մեքենա է ուղարկվել, երեք ինքնաթիռ և մեկ ուղղաթիռ: Մութն ընկնելուն պես թռիչքները դադարեցվել են: Չնայած կրակը վերահսկել չի հաջողվում, այն անվտանգ հեռավորության վրա է Հիլանդար վանքից:
«Ամենայն հավանականությամբ հրդեհի պատճառը կայծակի հարվածն է։ Հրդեհը կարող է տարածված լինել 800 հեկտար տարածությունում»,-ասվում է հաղորդագրությունում:
Հաղորդվում է, որ կրակի տարածման ինտենսիվությունն այս պահին նվազել է, վանքի համար որևէ վտանգ չկա։
--0—ՄՀ