ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Միջազգային ԶԼՄ-ները հայտնում է, որ Հունաստանի Լեսբոս կղզում՝ «Մորիա» փախստականների ճամբարներում, չորեքշաբթի՝ վաղ առավոտյան, հրդեհ է սկսվել, որի հետևանքով հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց ապաստարանը:
Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ: Դեպքի վայրում 25 հրշեջ և 10 մեքենա է աշխատել։ Տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան։ Հայտնի է, որ կղզում ավելի քան12 հազար գաղթական կա ապաստանած, մինչդեռ ճամբարի ենթակառուցվածքը նախատեսված էր ընդամենը 3000 մարդու համար:
Միջազգային որոշ ԶԼՄ-ներ հայտնում են նաև, որ նախորդ օրը իշխանությունների հրամանով ճամբարն ամբողջությամբ մեկուսացվել էր կորոնավիրուսով վարակման 35 դեպքերի պատճառով:
--00—ԼՄ