ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը 24News-ի հետ զրույցում վստահեցրեց՝ 2018-ի մայիսի 8-ին ԲՀԿ-ին ու ՀՀԿ-ին ՀՀ քաղաքացիներն են ստիպել վարչապետ ընտրել Նիկոլ Փաշինյանին: Նա այն տեսակետին է, որ 2018-ի քաղաքական իրադարձությունների ժամանակ ԲՀԿ-ն մանևրումներ էր անում, որ նմանվեր հեղափոխությանն ու Նիկոլ Փաշինյանին:
«ԲՀԿ-ականներն ընտրությունների ժամանակ անընդհատ ասում էին, որ հեղափոխության ժամանակ ջուր են բաժանել և հենց այդ պատճառով էր, որ մարդիկ իրենց քվե են տվել»,- նշեց Հակոբյանն՝ ավելացնելով՝ հեղափոխությունը չի ավարտվել, այն հիմա էլ ընթացքի մեջ է:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ