ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե կառավարությունը, մարդկանց դիմակ չդնելու համար տուգանելով, ցանկանում է «բյուջե լցնել»: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ տուգանքները ոչ թե նրա համար են, որ մարդիկ տուգանվեն, այլ որ դիմակ դնեն ու առողջ լինեն:
Հակոբյանը նշեց, որ իշխանությունը բնավ չի մտահոգվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության այն հայտարարություններից, թե համավարակից հետո պատրաստվում են փողոց դուրս գալ: «Մեզ ընդհանրապես չի մտահոգում ՝ ԲՀԿ-ն երբ կամ ում հետ փողոց դուրս կգա: Ի դեմս նրանց՝ մարդիկ օտարերկրյա գործակալների հետ հույսեր չեն կապի»,- ընդգծեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ