ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News
Գյումրիում տեղացած անձրևն ու կարկուտը աննախադեպ են եղել վերջին 170 տարում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
«Հետաքրիր է, որ 170 տարի ընդհանուր գործունեության մեջ առաջին աննախադեպ երևույթն է, ինձ համար ևս աննախադեպ երևույթ է, այսպիսի իրավիճակ երբեք չեմ տեսել: Գոհություն եմ հայտնել, որ այն փողոցներում, որոնք անցած տարի ՎԶԵԲ-ով կառուցեցինք և շահագործում ենք, յուրահատուկ էր ջրահեռացման համակարգը»,-ասել է Բալասանյանը:
--0--ԿԿ