Գյումրիի քաղաքապետն ու «Բալասանյան դաշինքի» անդամները հրաժարական են ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Screenshot_1

Գյումրիի ավագանու «Բալասանյան դաշինք» խմբակցության 14 անդամները՝ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ, մանդատից հրաժարվելու դիմում են ներկայացրել թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Այս մասին հայտնել է ԿԸՀ-ն:

«Գյումրին ընդգրկող թիվ 31 ԸԸՀ-ն այսօր ստացել է ավագանու 14 անդամի, այդ թվում՝ համայնքի ղեկավարի, պարտականությունների վաղաժամ դադարեցման արձանագրություններ: Թափուր մանդատների հարցին թիվ 31 ԸԸՀ-ն կանդրադառնա նոյեմբերի 1-ին 18:00-ին հրավիրված նիստին»,- ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ