ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 15, 24News
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով գիշերը Բաքվում տեղի ունեցած ցույցերին, որի ժամանակ ադրբեջանցիները Միլի Մեջլիս են մտել:
«Որոշ աղբյուրների համաձայն՝ այս գիշեր մոտ 30 հազար ադրբեջանցի հանրահավաք է իրականացրել Ադրբեջանի խորհրդարանի դիմաց՝ Հայաստանին և Արցախին պատերազմ հայտարարելու ագրեսիվ կոչերով: Նրանցից ոմանք ներխուժել են նաև խորհրդարանի շենք, ինչի հետևանքով մահակներ և արցունքաբեր գազ է կիրառվել:
Հարկ է արձանագրել, որ Ադրբեջանի քաղաքացիների նման ագրեսիվ պահվածքը հետևանք է նրանց ամեն օր կերակրվող ռազմատենչ հայտարարությունների, և դրա ուղիղ պատասխանատուն Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունն է»,-գրել է Վահագն Թևոսյանը:
--00—ԼՄ