ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Ադրբեջանի Միլի մեջլիսը հայտարարություն է ընդունել «արևմտյան ադրբեջանցիների»՝ իրենց «պատմական հայրենիք» վերադառնալու վերաբերյալ: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ վստահության ամրապնդման միջոցներից է «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի ապահովումը իրենց «պատմական հողեր»։
Հայտարարության մեջ նշվում է, որ «ադրբեջանցիները դարեր շարունակ ապրել են ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում» և որ այնտեղ ապրող «բնակչության մեծամասնությունը ադրբեջանցիներ էին» ։
--00--ԼՀ