ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
Առաջիկա օրերին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ կանի՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանի մանդատը դաշինքի նախընտրական ցուցակի հաջորդ թեկնածուին փոխանցելու հարցով: Այս մասին գրել է Armtimes.com-ը։
Վահագն Թեւոսյանը մանդատը վայր է դրել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ նշանակվելու կապակցությամբ: Երեկ արդեն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հրապարակել է այդ մասին իր հայտարարությունը:
Մանդատը ստանալու հերթը ցուցակի 91-րդ համարը զբաղեցնող Արմեն Պարգեւի Մկրտչյանինն է: Վերջինս պատգամավորի թեկնածու է եղել նաեւ 2017-ին՝ «Ելք» դաշինքի ցուցակով: Մասնագիտությամբ ինժեներ-շինարար Մկրտչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն դեռ մանդատ ստանալու առաջարկ չի արվել: Ինքն էլ դեռ չի որոշել՝ առաջարկի դեպքում կվերցնի՞ այն, թե՞ ոչ:
«Դեռ չեմ որոշել, քանի որ առաջարկը չկա, իմ կողմից որոշում չկա կայացրած»,- ասաց Մկրտչյանը՝ ՀԺ-ի հարցին ի պատասխան, հավելելով, որ այս պահին ունի աշխատանք:
--0--ԿԿ