ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 21, 24News
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է՝ «Իմ քայլը» պետք է քննարկի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականի հարցը: Բլեյանն ընդգծել է՝ Երևանը չի կարող այդպիսի քաղաքապետ ունենալ:
Ըստ կրթահամալիրի տնօրենի՝ կորոնավիրուսի հաղթահարման սկիզբ կարող է լինել հենց Երևանի քաղաքապետի փոփոխությունը:
«Բլեյան Աշոտն այդքան հեշտ հետ չի կանգնում գաղափարից»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ այսօր Աշոտ Բլեյանը բերման է ենթարկվել իր աշխատավայրից:
--00--ԱԹ