ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News
«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ճիշտ հասկացա՞ որ Հայաստանը վերադառնում է Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններին և Արցախի հետ ռազմաքաղաքական մեծ և համապարփակ համաձայնագրի կնքման օրակարգին:
Եթե այո, ապա ինչու՞ ուղիղ չի ասվում այդ մասին և ինչու՞ հստակ չի դրվում Արցախը Հայաստանի կողմից ճանաչելու գործընթաց սկսելու շուրջ ներքին և արտաքին քաղաքական քննարկումներ սկսելու հարցը:
Փաստորեն սեփական նոր կետը լավ մոռացված ու մերժված հին կետն էր:
Լավ է ուշ, քան երբեք . . . »
--0--ԿԿ