ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 8, 24News
Չեմ լիազորում Նիկոլ Փաշինյանին հանդես գալ իմ անունից, բանակցել կամ ստորագրել որևէ փաստաթուղթ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։
«Ես՝ ՀՀ արժանապատիվ քաղաքացի Արթուր Ղազինյանս, հայտարարում եմ, որ.
1. Չեմ լիազորում Նիկոլ Փաշինյանին հանդես գալ իմ անունից, բանակցել կամ ստորագրել որևէ փաստաթուղթ;
2. Նիկոլ Փաշինյանը չի արտահայտում Հայ Ազգի կամքը, գտնվում և գործում է ՀՀ օրենքներից դուրս;
3. Նրա կողմից ստորագրած որևէ միջազգային փաստաթուղթ չի կարող ունենալ իրավազորություն և ենթակա չէ կիրառման ՀՀ ինքնիշխան տարածքում՝ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:
ՀՀ արժանապատիվ քաղաքացի՝
Արթուր Ղազինյան»,- գրել է Ղազինյանը։
--0--ԿԿ