ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News
«Ամեն ինչ շատ ավելի լուրջ է։
Մարիա Զախարովան հանկարծ հիշում է Արցախի մասին և հայտարարում, որ կորոնավիրուսը չի խոչընդոտում Արցախի շուրջ ընթացող գործընթացներին։
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշևը հեռախոսազրույց է ունենում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Օ'Բրայենի հետ և քննարկում Արցախի կարգավորման հարցը։
Նիկոլ Փաշինյանը կազմակերպում է ԱԱԾ մեկուսարանում Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի 4 ժամ տևողությամբ հանդիպում։
Հիմա հարց. ինչի՞ մասին էր Փաշինյանի երեկվա ուղերձը։
Հ.Գ. Կարևոր է հասկանալ, թե ով է նախաձեռնել և ի՞նչ նպատակ էր հետապնդում Սերժ Սարգսյանի հանդիպումը Քոչարյանի հետ ԱԱԾ մեկուսարանում»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը։