ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 23, 24News
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հայտնում է, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսի շրջանում չի վախենում որդուն դպրոց ուղարկել:
«Այո՛, ես հանգիստ եմ»,-ասել է Թրամփը ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով հարցին՝ արդյոք նա կկարողանա՞ իր կրտսեր որդուն՝ 14-ամյա Բերոնին և թոռներին հանգիստ դպրոց ուղարկել:
«Ուզում եմ, որ դպրոցները բացվեն: Մենք դա անվտանգ ռեժիմով կանենք»,-ասել է Թրամփը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 4 միլիոն դեպք, որից մոտ 2 միլիոնը մահացել է, մոտ 146 հազարը՝ մահացել:
--00—ԼՄ