ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 24, 24News
Մոսկվաում, հայ վարորդի եւ նրա BMW-ի վրա հարձակում գործած անձանց, ոստիկանությունը բերման է ենթարկել։ Այս մասին հաղորդում է Mash Telegram-ալիքը։
«Մոսկվայում բերման են ենթարկել հայկական համարանիշերով BMW-ի եւ դրա վարորդի վրա հարձակում գործած յոթ անձանց։ Երեկ Լյուբլինում այդ նույն անձինք ծեծի են ենթարկել 34-ամյա Գարիկ Գրիգորյանին։
Տղամարդը նստած է եղել մեքենայի մեջ, նրան մոտեցել է տղամարդկանց բազմությունն ու հարձակվել։ Գրիգորյանը դիմել էր հիվանդանոց և դիմում ներկայացրել։ Մի քանի ժամ անց արագ արձագանքման հատուկ ջոկատը բերման է ենթարկել հարձակվածներից մեկին, այնուհետեւ 6 մարդու։
Հարուցվել է քրեական գործ «խուլիգանության» հատկանիշներով, որով իրավախախտներին սպառնում է մինչեւ յոթ տարի ազատազրկում կամ վտարում։
Մոսկվայի ոստիկանությունը մտադիր է կոշտ գործողություններով կասեցնել ցանկացած հնարավոր բախումներն ու մեղավորներին ենթարկել պատասխանատվության՝ ներառյալ մինչեւ հինգ տարի ժամկետով ՌԴ մուտքի արգելքը»-ասվում է հայտարարության մեջ։
--0--ԱՀ