ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News
Բեռլինում հետիոտներին վրաերթի ենթարկած վարորդը ազգությամբ հայ է, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Ըստ աղբյուրի՝ միջադեպը տեղի է ունեցել առավոտյան, 29-ամյա վարորդը մխրճվել է մի խումբ մարդկանց մեջ, ապա խանութի ցուցափեղկի մեջ: Նրան բերման են ենթարկել անցորդները և հանձնել ոստիկանություն:
1 մարդ մահացել է, 8-ը վիրավոր են, այդ թվում՝ վարորդը։ Նա բերման է ենթարկվել։
--00—ԼՄ