ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 25, 24News
Հայ-ադրբեջանական բախման ժամանակ ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում ծանր վիրավորից 10 օր անց մահացած 19-ամյա Արթուր Մուրադյանը հայրենիքին մատուցած ծառայությունների համար վարչապետի առաջարկով և նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։ Այդ մասին հայտարարվեց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Արթուրի հուղարկավորության ժամանակ։
Հուղարկավորությանը մասնակցում էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Հիշեցնենք, որ Արթուր Մուրադյանը ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ծանր վիրավորում էր ստացել հուլիսի 14-ին, և դեպքից 10-օր անց՝ հուլիսի 23-ին, զինվորական հոսպիտալում մահացել էր:
Արթուր Մուրադյանը Երևանի Մալաթիա վարչական շրջանից էր, 6 ամսվա զինծառայող։ Արթուրը ծառայում էր ավագ եղբոր հետ նույն զորամասում:
--00—ԼՄ