ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News
Այսօր լրանում է Հերոս Վարուժան Սարիբեկի Մատոսյանի 36-ամյակը (ծն․16.05.1985թ.), ով ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է մարտական խնդիրների հաջող կատարման, սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար «Մարտական ծառայության» մեդալով։
Պարգևատրումը ընտանիքի անդամներին են հանձնել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ թիվ 4 ստորաբաժանման ներկայացուցիչները։
Հավերժ փառք բոլոր Նահատակներին․․․
Հավերժ փառք Հայոց բանակին․․․
--00—ԼՄ