ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Թևոսյանն արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցին:
«Լսեցի Ռոբերտ Քոչարյանի՝ տարբեր իրավիճակների մեկնաբանությունները, վերլուծությունները, տարակուսած հարցադրումները: Սա առնվազն պատմական հարցազրույց էր այն մասին, թե կոնկրետ ժամանակահատվածում ինչպիսի մտավոր ու բարոյական արժեհամակարգ է ձևավորվել Հայաստանում ամենավերին պետական մակարդակով:
Ինձ ամեն ինչից հասկացող ու վերին ատյանի դատավոր չեմ համարում, ու ընթացքում էլ չեմ կարողացել վերացարկվել քաղաքական պատկանելությունիցս ու Քոչարյանի հանդեպ անձնական վերաբերմունքիցս: Բայց այնուամենայնիվ որպես քաղաքացի ու անհատ, քչից-շատից կարդացած ու խոսքուբանից մի փոքր գլուխ հանող մեկը, որը կարող է նաև բնական տարակարծություններ ունենալ անխտիր ցանկացածի հետ, չէի ուզի, որ երբևէ երկրիս ղեկավար աշխատած մարդու տեքստերը մոտս նման իսպանական ամոթ առաջացնեին»,- գրել է նա:
--00--ԱԹ