ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News
Հայաստանում այժմ ուժեղ և հասկանալի անհատների խիստ կարիք է զգացվում: SputnikArmenia-ի հետ զրույցում ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` նշելով, որ այդ իսկ պատճառով խորհրդարանական նոր ընտրությունները երկբևեռ կլինեն` ներկա իշխանությունների և նրանց հակապատկերների միջև:
«Մարդիկ տեսան ամբոխավարության համը, տեսան նաև գունավոր հեղափոխությունների ու անփորձ մարդկանց աշխատանքի արդյունքների համը: Ճոճանակը թեքվել է այլ ուղղությամբ, այժմ բոլորովին այլ տեսակի պահանջ կա, բոլորովին այլ թիմերով»,- նշել է նա:
Քոչարյանը մասնավորեցրել է` խոսքը արհեստավարժ կառավարիչների թիմի մասին է, մարդկանց, որ կամք ունենք, որ ընդունակ են ճշմարտությունն ասել` նայելով իրենց հակառակորդի աչքերին: Այդպիսի թիմ, ըստ Քոչարյանի, Հայաստանում կա:
--00--ԱԹ