ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News
Հայաստանի և տարածաշրջանի գլխին մեծ վտանգ է կախվում, լարվածության նոր աղեղ է ստեղծվում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։
«Առաջանում է լարվածության նոր աղեղ, որն ունի երկու բլոկ՝ ռուսական և թուրքական։ Թուրքականը սկսվում է Լիբիայից, անցնում Հարավային Կովկասով՝ ներառելով, բնականաբար, Ադրբեջանը։ Այստեղ Թուրքիայի կողքին շատ ակտիվ դեր է կատարում Քաթարը։ Մոսկովյան բլոկը ներառում է ԱՄԷ-ը, Սաուդիան Արաբիան, Եգիպտոսը, Հայաստանը և, կարծես թե, այս բլոկին պետք է հարեն նաև Հունաստանը և Կիպրոսը։ Հիմա եթե այս իրավիճակն իրոք ամրապնդվի ու կայունանա, կստացվի մի մեծ ռազմականացված տարածք, որն ամեն վայրկյան կարող է սկսել պատերազմական գործողություներ այս կամ այն կողմի մասնակցի պատճառով կամ շնորհիվ։ Սա շատ մեծ վտանգ է կախում և՛ ՀՀ-ի գլխին, և՛ տարածաշրջանի»,- ասել է Նավասարդյանը։
Դիվանագետը խոսել է նաև Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունների, Ամուլսարի շուրջ ստեղծված խնդրի, Լիբանանում տիրող իրավիճակի և մի շարք այլ հարցերի մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ