ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News
Մայրաքաղաքում այսօր 24 ժամով արգելվել է «Վլադ ֆիթնես» մարզասրահի և «Բրոնքս» հագուստի սրահի գործունեությունը՝ ՀՀ ԱԱՏՄ աշխատակիցների նախորդ օրերին իրականացված ստուգայցերի ժամանակ արձանագրված խախտումների հիմքով և պարետի որոշմամբ։
Այս տնտեսավարողների մոտ տեսուչներն արձանագրել էին մեկից ավելի խախտումներ, որոնց չպահպանումը կարող էր նպաստել կորոնավիրուսի տարածմանը։
Պայմանավորված համավարակի լայն տարածմամբ` անվտանգության նորմերը շարունակում են խիստ դիտարկվել։
Դրանց չպահպանումը ենթակա է վարչական պատասխանատվության։