ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք: Այս մասին հայտնում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1548 դեպք: Ապաքինվել է 17 պացիենտ։ Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 1270։
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 մարդ: Կարանտինի ռեժիմում է մնում 6059 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 239-ը:
-- 00—ՄՀ