ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News
Նոյեմբերի 9-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 107466 դեպք, որից 64910-ը՝ առողջացած, 1580-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 40569 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 441174 թեստավորում:
Այսպիսով, երեկ կատարվել է 2358 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1042 նոր դեպք: Ունենք 731 առողջացած և 21 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 407 է:
--00—ԼՄ